Հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի աշխատակիցները շրջայցերի ընթացքում հայտնաբերել են մի շարք բնապահպանական խախտումներ, որոնց մասին անհապաղ գրավոր հաղորդումներ են ուղարկվել ԲԸՏՄ։

Մասնավորապես, Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում հայտնաբերվել է երկու դեպք, երբ քաղաքացիներն առերևույթ ապօրինի փորած հորատանցքից արդյունահանել են ստորգետնյա ջրեր և իրականացրել դրանց վաճառք՝ հորատանցքերը քողարկելով մետաղյա բեռնարկղերով, իսկ Ֆանտան բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերվել է հողի բերրի շերտի ապօրինի դուրս բերման և տեղափոխման դեպք։

29.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 02.09.2025