Հովիկ Սաֆարյանն արժանացել է շնորհակալագրի
ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը մասնակցել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփիչ միջոցառմանը։
Ամփոփիչ միջոցառման ընթացքում ներկայացվել են տեսչական մարմնի կողմից 2025 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական գործունեության հիմնական արդյունքները։
Արդյունավետ փոխգործակցության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատանքներին աջակցելու համար ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը ԲԸՏՄ-ի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի կողմից արժանացել է շնորհակալագրի։