Հրդեհ է բռնկվել «Խուստուփ» արգելավայրի հարակից տարածքում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 8-ին հրդեհի բռնկման ահազանգ են ստացել:

Պարզվել է՝ հրդեհը բռնկվել է ՇՄՆ «Զանգեզուր կենսոլորտային համալիր»ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրի հարակից տարածքում:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության 6 և ՆԳՆ փրկարար ծառայության 5 աշխատակից:

Նախնական տվյալներով հրդեհի հետևանքով ծառեր չեն վնասվել, այրվել է շուրջ 7 հա խոտածածկ տարածք: Հրդեհը մարվել է:

09.09.2025

Պատկերասրահ