Հրդեհի բռնկման ահազանգեր են ստացվել

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները սույն թվականի օգոստոսի 24-ին հրդեհի բռնկման ահազանգեր են ստացել:

Ժամը 15:49-ի սահմանում հրդեհ է բռնկվել ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վահագնիի անտառպետության 6-րդ պահաբաժնում: Այրվել է շուրջ 5 հա չոր խոտածածկ, հրդեհի հետևանքով ծառեր չեն վնասվել:

Հրդեհը մարվել է նույն օրը ժամը 19:45-ին՝ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 3 աշխատակցի և ՆԳՆ փրկարար ծառայության 2 մարտական հաշվարկի միջոցով:

Ժամը 17:00-ի սահմանում հրդեհ է բռնկվել ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղին հարակից ՊՆ զորամասի կրակայինի տարածքում, ինչի հետևանքով այրվել է շուրջ 10 հա չոր խոտածածկ: Հրդեհը մարվել է նույն օրը ժամը 20:00-ի սահմանում՝ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 3 աշխատակցի և ՆԳՆ փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկի միջոցով:

24.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 01.09.2025