Հուլիսի 31-ը՝ Ռենջերների միջազգային օր

Շնորհակալություն բնության պահպանության առաջնագծում կանգնածներին

Այսօր ողջ աշխարհում նշվում է Ռենջերների միջազգային օրը՝ ի նշան շնորհակալության և ճանաչման այն անձանց նկատմամբ, ովքեր մեծ պատասխանատվությամբ իրականացնում են վայրի բնության և բնական միջավայրի պահպանությունն ու կայուն օգտագործումը։

Հայաստանում այս կարևոր առաքելությունը կրում է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը, որի ներկայացուցիչներն ամեն օր իրենց ծառայությունն են իրականացնում բնության պահպանության առաջնագծում՝ անմիջական շփման մեջ գտնվելով մարդուն շրջապատող միջավայրի հետ։ Նրանք կանխում, կանխարգելում, բացահայտում են իրավախախտումները, պահպանում բնության հատուկ պահպանվող տարածքները, պետական անտառներն ու անտառային հողերը` մոնիթորինգի ենթարկելով կենսաբազմազանությունը։

Հայաստանի ռենջերները, ովքեր հայտնի են որպես էկոպարեկային ծառայողներ, ոչ միայն իրականացնում են հսկողական գործառույթներ, այլև հանդես են գալիս որպես կարևոր գործընկեր համայնքներում իրազեկման բարձրացման, միջազգային համագործակցության և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ոլորտներում։

Այս օրը ևս մեկ առիթ է գնահատելու էկոպարեկների նվիրված ծառայությունը, հիշեցնելու նրանց առաքելության կարևորության մասին և ընդգծելու, որ բնության պահպանությունը պարզապես աշխատանք չէ, այլ արժեհամակարգ։

31.07.2025
Թարմացվել է՝ 01.08.2025