Իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների իրականացման ընթացքում Լոռու մարզի Բազում գյուղի հարակից անտառում հայտնաբերել են 37ST160 պետհամարանիշով ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 1,5 խմ հաճար տեսակի փայտանյութով:

 

Մեքենայի վարորդ Ա. Ծ.-ն փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ անձնական օգտագործման համար մոտակա անտառից հատել է ծառեր: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահեստ: Իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:

18.11.2024

Պատկերասրահ