Իրավախախտման դեպք «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում

Իրավախախտման դեպք «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի տեղամասի աշխատակիցները ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դպրաբակի անտառպետության

5-րդ պահաբաժնի տարածքում ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Ճամբարակի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ստուգման նպատակով կանգնեցրել են առանց պետհամարանիշների «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա։

Ավտոմեքենայի վարորդ Ա.Ա.-ն հայտնել է, որ իր վարած մեքենայի թափքում առկա է շուրջ 2 խմ փայտանյութ, որն իր հարևան Վ.Դ.-ի խնդրանքով տեղափոխում է նրա տան բակ։

Փայտանյութով բեռնված նշված ավտոմեքենան ՇՄՆ էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների պահանջով տեղափոխվել է Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրութուն։

 

23.05.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 27.05.2025