Կանխվել է ապօրինի որսի դեպք՝ Էկոպարեկային ծառայողների ժամանակավոր պաշտոնակատարների կողմից

Կանխվել է ապօրինի որսի դեպք՝ Էկոպարեկային ծառայողների ժամանակավոր պաշտոնակատարների կողմից

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները սույն թվականի մայիսի 12-ին, հերթական շրջայցի ժամանակ «Սևան ազգային պարկ»-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում նկատել են, որ Գեղարքունքի մարզի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ ԿԳ-ն փորձել է իրականացնել ապօրինի որս։

էկոպարեկային ծառայողների ժամանակավոր պաշտոնակատարների կողմից ԿԳ-ից վերցվել է մեկ փողանի 12 տրամաչափի ՄՌ 155 մոդելի որսորդական հրացան և 3 հատ փամփուշտ։

Հայտնաբերված զենքը և փամփուշտները փոխանցվել են ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Մարտունու բաժին։

Փաստի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

13.05.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 27.05.2025