Կապանի և Գորիսի տեղամասերում ամփոփվել է էկոպարեկային ծառայողների առաջին բուժօգնության մասնագիտացված դասընթացը

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Գորիսի տեղամասերում ավարտվել և ամփոփվել է առաջին բուժօգնության հիմունքների վերապատրաստման դասընթացը։

Տեղամասերի էկոպարեկները ձեռք են բերել կենսական հմտություններ՝ դժվարանցանելի և հեռավոր գոտիներում արտակարգ պատահարների դեպքում օպերատիվ արձագանքելու համար։

Ուսումնական ծրագրի շրջանակում ծառայողներն ուսանել են սիրտ-թոքային վերակենդանացման, արյունահոսության դադարեցման և լեռնային գոտիներին բնորոշ ռիսկերի կառավարման մեթոդները:

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

06.05.2026

Պատկերասրահ