Կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 19-ին, շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունում Վլադիմիր Կիրակոսյանի ղեկավարությամբ և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի մասնակցությամբ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Քննարկման օրակարգում ներառված էին ծառայության լիազորությունների իրականացմանը, վերահսկողական գործիքակազմի կատարելագործմանը և գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը վերաբերվող օրենսդրաիրավական փոփոխությունների ու լրացումների նախագծերը։
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրեցին իրենց համակարգման տակ գտնվող փոփոխությունների փաթեթները և զեկուցեցին Վլադիմիր Կիրակոսյանին՝ ներկայացնելով համապարփակ տեղեկատվություն, համապատասխան վերլուծություններ ու հիմնավոր մեկնաբանություններ։
Իր ելույթում Կիրակոսյանը շեշտեց, որ ոլորտում ցանկացած փոփոխություն պետք է առաջնորդվի պետական շահի գերակայությամբ և նպատակ ունենա բարձրացնել անտառների պահպանության արդյունավետությունը։
Արդյունքում՝ առանձին հարցերի մասով էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի կողմից տրվեցին հանձնարարականներ և որոշվեց կազմակերպել լրացուցիչ քննարկումներ, իսկ մյուս ուղղություններով ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ ու գործնական մոտեցումներ։