Կայացել է ընդլայնված խորհրդակցություն-քննարկում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն ընդլայնված խորհրդակցություն-քննարկում է անցկացնել՝ Ծառայության ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ։

Քննարկման առանցքում Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր էին։

Մասնավորապես՝ քննարկվել են մուտքի և ելքի 25 տեղամասերի կահավորմանը, դրանց հավասարաչափ ծանրաբեռնվածության մեխանիզմների մշակմանը և որսի իրականացման ժամային գրաֆիկի փոփոխության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Բնակչությանը ևս մեկ անգամ իրազեկում ենք՝

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել Կառավարության կողմից սահմանված և պայմանագրի գործողության ժամկետներից դուրս ժամկետներում։

Ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով արգելվում է.

Մուտքը Սևանա լիճ և ելքը լճից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից,

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատված ժամային գրաֆիկից դուրս ժամանակահատվածում:

Վերոնշյալ պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվություն։

02.02.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 10.02.2026