Կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից 2026 թվականի հունիսի 24-ից մինչև 2026 թվականի հունիսի 29-ը Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնաորսիչ և 161 հատ ձկնորսական ցանց, իսկ 531 խեցգետին բաց է թողնվել լիճ։

Կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:

Հիշեցնենք, որ Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Սույն որոշմամբ 2026 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել օրենքով սահմանված նորմերը։

Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված վարչական ու քրեական պատասխանատվություն:

07.07.2026

Պատկերասրահ