«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։
Ժամը 18:00-ի դրությամբ նախնական տվյալներով այրվել է շուրջ 3 հա խոտածածկ տարածք:
19:20 հրդեհը մեկուսացվել է:
Դեպքի վայրում են եղել նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Մարման աշխատանքներում ներգրավված են եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության, ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:
Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը: Հրդեհը մեկուսացվել է: