Խստացված հսկողություն

Որսաշրջանի բացման կապակցությամբ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի ծառայողներն իրականացնում են խստացված հսկողություն՝ իրենց ծառայությունը կատարելով պատշաճ և հետևողական կերպով։ Ստուգվում են որսի թույլտվությունները, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված օրինական և իրավական պահանջներին։

Կոչ որսորդներին

Էկոպարեկային ծառայությունը կոչ է անում բոլոր որսորդներին ցուցաբերել պատասխանատվություն և անխախտ հետևել սահմանված կանոններին։ Սահմանափակումների պահպանումը ոչ միայն պարտադիր իրավական պահանջ է, այլև կարևոր պայման՝ կենդանական աշխարհի պահպանման և օրինական որսի ապահովման համար։

Կոչ ազգաբնակչությանը

Էկոպարեկային ծառայությունը բարձր է գնահատում հասարակության մասնակցությունը վերահսկողական և կանխարգելիչ գործընթացներին։ Հարգելի բնակիչներ, Ձեր համագործակցությունը և իրավախախտումների մասին տեղեկատվության տրամադրումը կարևոր ներդրում է մեր բնության և կենսաբազմազանության համատեղ պահպանության գործում։

23.08.2025

Պատկերասրահ