Կոյուղատարի անսարքության հետևանքով տեղի է ունեցել կոյուղաջրերի արտահոսք դեպի Հրազդան գետ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում արձանագրվել է գետերի ջրերի աղտոտման հերթական դեպքը։

2025 թվականի հուլիսի 30-ին էկոպարեկային ծառայողները հայտնաբերել են, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող կոյուղատարի անսարքության հետևանքով տեղի է ունեցել կոյուղաջրերի արտահոսք դեպի Հրազդան գետ՝ աղտոտելով շրջակա միջավայրը։

Տեղեկությունն անմիջապես գրավոր փոխանցվել է ԲԸՏՄ՝ հետագա ստուգումներն իրականացնելու նպատակով։

31.07.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 01.08.2025