Լճափնյա տարածքից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 345 հատ խեցգետնաորսիչ և 88 հատ ձկնորսական ցանց

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ և Զոլաքար բնակավայրերին հարող լճափնյա տարածքից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 345 հատ խեցգետնաորսիչ և 88 հատ ձկնորսական ցանց:

Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ ձկների և խեցգետինների ապօրինի որսից և վաճառքից: Ցանկացած ապօրինություն արժանանալու է օրենքով սահմանված պատժի:

27.06.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 30.06.2025