Լճափնյա տարածքից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրին հարող լճափնյա տարածքից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 526 հատ խեցգետնաորսիչ և 20 հատ ձկնորսական ցանց:
Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ ձկների և խեցգետինների ապօրինի որսից և վաճառքից: Ցանկացած ապօրինություն արժանանալու է օրենքով սահմանված պատժի: