Մաքուր օդի միջազգային օրն է

Այսօր աշխարհը նշում է «Մաքուր օդի միջազգային օր»-ը, որն իր մեջ կրում է կարևոր ուղերձ մաքուր օդը յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն ու կենսական անհրաժեշտությունն է։ Այն առողջության, կենսաբազմազանության ու կլիմայի պահպանության կարևորագույն պայմաններից է։

Հայաստանում մաքուր օդի պահպանությանն անուղղակիորեն նպաստում է նաև շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը, որի հիմնական գործառույթներն են՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը, անտառային հրդեհների կանխումը, կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը։ Այս գործողությունները ոչ միայն ծառայում են բնության պահպանությանը, այլև կարևոր ներդրում են ունենում մթնոլորտի մաքրության և կայուն շրջակա միջավայրի ապահովման գործում։ Մաքուր օդը մեր առողջության ու բնության հավասարակշռության գրավականն է, իսկ այն պահպանելու ջանքերը՝ ներդրում մեր երեխաների ապագայի մեջ։

 

07.09.2025
Թարմացվել է՝ 12.09.2025