Մարմարիկ գետում հոսանքահարման միջոցով ձուկ են որսացել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի աշխատակիցները 2025 թվականի օգոստոսի 3-ին տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Կոտայքի մարզի բնակիչներից մեկը պատրաստվում է էլեկտրական հոսանքի սարքի միջոցով Մարմարիկ գետից ձուկ որսալ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ժամը 20.30-ի սահմաններում Հանքավան բնակավայրի հարակից տարածքներից մեկում՝ Մարմարիկ գետի ափին, էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի ծառայողները հայտնաբերել են Հրազդան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ին, ով հասցրել էր էլեկտրական հոսանքահարման միջոցով որսալ 9 հատ կարմրախայտ տեսակի ձուկ։

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, իրավախախտման գործիքն ու օբյեկտները առգրավվել են և ուղարկվել ԲԸՏՄ:

04.08.2025

Պատկերասրահ