Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է
1973 թվականից ի վեր աշխարհում մարտի 3-ը նշվում է որպես Վայրի բնության համաշխարհային օր։ Հենց այդ օրն ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտուրը կարգավորող կոնվենցիան (CITES)։
Սա ևս մեկ առիթ է արժևորելու մեր մոլորակի կենսաբազմազանությունը և վերհանելու այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է վայրի բնությունը:
Էկոպարեկային ծառայության համար այս օրն ունի առանցքային նշանակություն: Մեր ամենօրյա աշխատանքի հիմքում ընկած է Հայաստանի հարուստ կենդանական և բուսական աշխարհի անվտանգության ապահովումը, բնական էկոհամակարգերի պահպանությունը և իրավախախտումների կանխարգելումը:
Վայրի բնության պահպանությունը միայն մասնագիտական պարտականություն չէ, այլ հավաքական պատասխանատվություն՝ հանուն գալիք սերունդների: Մենք շարունակում ենք հետևողականորեն իրականացնել մեր լիազորությունները՝ ապահովելու Հայաստանի բնաշխարհի անձեռնմխելիությունը:
Տեսանյութում բեզոարյան այծերի գարնանային զբոսանքն է։ Հայաստանի բնաշխարհի զարդերից է Բեզոարյան այծը (լատին․՝ Capra aegagrus) գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Սյունիքի լեռնային բնապատկերներում այս վեհաշուք կենդանիների ներկայությունը մեր հետևողական պահպանության լավագույն ցուցիչն է:
Ծանուցում. ՀՀ պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանությունն իրականացնում է ՀՀ Էկոպարեկային ծառայությունը:
ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամաս, 2026 թվական: