Մարզային այցելությունները շարունակվում են

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խմբի մարզային հանդիպումները շարունակվում են: Հաջորդ կանգառը Լոռու մարզն է, որտեղ տեղի են ունեցել հագեցած գրաֆիկով աշխատանքային հանդիպում-քննարկումներ Ծառայության Լոռու մարզային վարչության տեղամասերի ղեկավար կազմի և պահպանություն իրականացնող անձնակազմերի հետ:

Օրվա մեկնարկին Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը խորհրդակցություն-քննարկում են անցկացրել Ջիլիզայի տեղամասի անձնակազմի հետ:

Ողջունելով ներկաներին՝ Ծառայության ղեկավարը նշել է, որ այսօրինակ հանդիպում-քննարկումները կրելու են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղամասի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրներին անձամբ տեղում ծանոթանալ, բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների պահպանության գործում Ծառայության կողմից որդեգրված աշխատելաոճը և մոտեցումը ևս մեկ անգամ ներկայացնել:

Կիրակոսյանը գոհունակությամբ նշել է՝ ակներև է, որ այս տարածաշրջանի անտառները լավ են պահպանված և դա այն բանի վկայությունն է, որ ծառայողները լավ են գիտակցում իրենց ստանձնած գործի կարևորությունը և իրենց աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք են ցուցաբերում: Կիրակոսյանը նաև նշել է, որ Լոռու մարզային վարչության համալրման և պաշտոնական գործարկման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2026 թվականի առաջին եռամսյակին և այս համատեքստում նա անդրադարձել է նաև կրտսեր էկոպարեկի հաստիքների թվաքանակի ավելացմանը և շեշտել, որ այդ հաստիքների թվաքանակի ավելացման նպատակը մեկն է՝ պահպանության ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցներին, ովքեր լավ են տիրապետում իրենց գործին, սակայն չունեն բարձրագույն կրթություն, կարողանան աշխատել և ցանկության ու հնարավորության դեպքում էլ նախաձեռնողականություն ցուցաբերեն բարձրագույն կրթություն ստանալու հարցում:

«Մենք ապագա սերունդներին առողջ բնություն և հարուստ կենսաբազմազանություն փոխանցելու կարևորագույն առաքելություն ունենք և այդ առաքելությունը պետք է իրականացնենք պատշաճ»,-ասել է Կիրակոսյանը, ապա հավելել՝ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք նաև պահպանվող տարածքների մաքրությանը և պարբերական շաբաթօրյակներ կազմակերպենք:

Հաջորդիվ հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացվել են աշխատանքային գործունեության ընթացքում գույքագրված խնդիրները, քննարկվել են հնարավոր լուծումները:

05.10.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 07.11.2025