Մեկնարկեց «կանաչ վերականգնման» հնգամյա ռազմավարական ծրագիրը

Երևանում կայացավ Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։

Նախաձեռնության առանցքում անտառային ածխածնային կլանիչների հզորացումն ու մոնիթորինգի թվայնացումն է։

«Ագրոանտառային համակարգեր և թվայնացում» պանելային քննարկման շրջանակներում ելույթ ունեցավ ՇՄՆ էկոպարեկային ծառայության ներկայացուցիչ Սևակ Մարկոսյանը:

Անդրադառնալով թվայնացման քաղաքականությանը՝ մասնակիցները կարևորեցին սերվերային խնդիրների լուծումը և անձնակազմի վերապատրաստումը՝ համակարգերի անխափանությունն ապահովելու համար։

Որպես անտառվերականգնման և համայնքային կայուն զարգացման հիմնական գործիք՝ ընդգծվեց 130հա նոր անտառային տարածքների հիմնումը, որն իրականացվելու է ATP-ի տնկարանների և «Բակային տնկարանների» (BYN) մոդելի միջոցով տնկիների մատակարարմամբ, ինչպես նաև Պեմզաշեն, Լեռնանիստ և Գավառ համայնքներում տարածքների նախապատրաստմամբ ու տեղի բնակչության ներգրավմամբ։

Միջոցառումն ամփոփեց Արմեն Եսոյանը՝ ընդգծելով, որ Ծրագրի հաջողությունը, ազգային անտառային սերմերի բանկի արդիականացման և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով, վճռորոշ կլինի Հայաստանի էկոլոգիական և տնտեսական առաջընթացի համար։

11.03.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 19.03.2026