Մեկնարկեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության տեղամասերի համալրման առաջին փուլը

Բնության պահպանությունը ենթադրում է ոչ միայն իրավական պատասխանատվություն, այլև բարձրագույն ֆիզիկական պատրաստվածություն։

Մեկնարկել է ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության տեղամասերի թափուր հաստիքների համալրման առաջին մրցութային փուլը։

Հրազդանի, Ճամբարակի և Սևանի տեղամասերի գլխավոր ու ավագ էկոպարեկների պաշտոնների համար դիմած քաղաքացիները ներգրավվեցին ֆիզիկական պատրաստվածության ստուգման գործընթացում, ինչը ծառայողական պարտականությունների անխափան իրականացման հիմնարար երաշխիքն է։

Մրցույթի շրջանակներում սահմանված նորմատիվները՝ վազքը (կարճ և երկար տարածություններ) և ուժային վարժությունները, այդ թվում` ձգումներն, ուղղված էին թեկնածուների գործառնական պատրաստվածության և օպերատիվ արձագանքման կարողությունների գնահատմանը։

Այս ստուգողական վարժությունների հաղթահարումը պարտադիր նախապայման է բարդ ռելիեֆային պայմաններում և արտակարգ իրավիճակներում իրավաչափ հսկողություն իրականացնելու համար։

Բնության պահպանությունը սոսկ իրավական գործընթաց չէ, այն պահանջում է ամուր կամք և ֆիզիկական անկոտրում պատրաստվածություն։

24.03.2026

Պատկերասրահ