Մի շարք տնտեսվարողներ Սևանա լճի ափին իրենց գործունեությունն իրականացրել են օրենքի խախտմամբ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է, որ մի շարք տնտեսվարողներ Սևանա լճի ափին իրենց գործունեությունն իրականացնում են օրենքի խախտմամբ:

Մասնավորապես չի ապահովվել սեպտիկ հորերի և կայանների միջոցով արտանետվող կեղտաջրերի մաքրումը, ինչպես նաև իրականացվել է ապօրինի ջրառ։

Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ՝ հետագա ստուգումների համար։

25.07.2025