Մուրադ Նուրիջանյանը և Ֆելիքս Կոստանդյանը մասնակցել են Անտառների վիճակագրության, տնտեսության և կառավարման հարցերով համատեղ աշխատանքային խմբի 46-րդ նստաշրջանին

Մուրադ Նուրիջանյանը և Ֆելիքս Կոստանդյանը մասնակցել են Անտառների վիճակագրության, տնտեսության և կառավարման հարցերով համատեղ աշխատանքային խմբի 46-րդ նստաշրջանին

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը և ծառայությունում խորհրդական Ֆելիքս Կոստանդյանը սույն թվականի մայիսի 14-15-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Անտառների վիճակագրության, տնտեսության և կառավարման հարցերով համատեղ աշխատանքային խմբի 46-րդ նստաշրջանին։

Նստաշրջանին մասնակցություն են ունեցել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Անտառների և անտառային արդյունաբերության կոմիտեի անդամ պետությունների ներկայացուցիչները։

Ի թիվս այլ հարցերի, նստաշրջանի ընթացքում քննարկվել են անտառային հրդեհների և կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում վերապահված է նաև հրդեհների կանխարգելման, հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացման գործառույթը։ Այս համատեքստում համանման միջոցառումներին մասնակցությունը ևս մեկ հնարավորություն է մեր երկրում առկա անտառպահպանության ոլորտի խնդիրները ներկայացնելու միջազգային գործընկերներին, խթանելու օտարերկրյա պետությունների և գործընկեր կազմակերպությունների հետ գործակցությունը, ձեռք բերելու նոր կապեր և պայմանավորվածություններ, մշակելու համատեղ նոր ծրագրեր։

16.05.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 27.05.2025