Ներկայացվել են անտառային ոլորտում ռենջերների կարողությունների գնահատման շրջանակային մոտեցումները
Նոյեմբերի 26-ին Երևանում՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի գրասենյակում (WWF-Armenia), «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին «PROPARK» ընկերության աշխատակիցները, ՇՄՆ էկոպարեկային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, շրջակա միջավայրի նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, բնության հատուկ պահպանվող տարածքների ղեկավար կազմը, WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրենը և այլոք։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԲՀՊՏ և անտառային ոլորտում ռենջերների կարողությունների գնահատման շրջանակային մոտեցումները։ Քննարկվեցին դրանց կառավարման շրջափուլի բաղադրիչները, մասնավորապես՝ համատեքստի գնահատում, պլանավորում, ներդրումների անհրաժեշտություն, կառավարման գործընթացներ, արդյունքներ և դրանց գնահատում։
Հատուկ ուշադրություն դարձվեց ՇՄՆ էկոպարեկային ծառայության՝ որպես ազգային ռենջերական կառույց լինելու կարևորությանը, ինչպես նաև նրա հիմնական առաքելությանը.
կանխարգելել և դադարեցնել անօրինական գործողությունները և բնապահպանական հանցագործությունները,
նվազեցնել մարդածին ճնշումները բնության նկատմամբ,
ապահովել բնակավայրերի ու տեսակների պահպանությունը,
բարձրացնել համայնքների իրազեկվածությունը,
աջակցել զբոսաշրջության կայուն զարգացմանը։