Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օր

Այսօր մենք նշում ենք այն սերնդի օրը, ով տեսնում է վաղվա օրը ոչ թե որպես հեռավոր նպատակ, այլ՝ որպես ձևավորելու հնարավորություն։ Սա այն սերնդի օրն է, ով առաջ է մղում փոփոխությունները, ձևավորում նոր իրականություն և բարձրաձայնում խնդիրներ, որոնց նկատմամբ անտարբեր լինելն արդեն հավասարազոր է լռությամբ վնաս պատճառելուն։ Դրանց թվում առանձնահատուկ կարևորություն ունի շրջակա միջավայրի պահպանությունը։

Երիտասարդությունը ոչ միայն էներգիայի, ուժի ու նորարարության խորհրդանիշ է, այլև բնապահպանական պայքարի առաջամարտիկ։ Ցանկացած բեկումնային նախաձեռնության հիմքում այսօր կանգնած է մի երիտասարդ, ով հրաժարվել է աչք փակել բնության հանդեպ անտարբերության վրա։

Էկոպարեկային ծառայությունն առաջնորդվում է համոզմամբ, որ երիտասարդների մեջ է այն ներքին ուժն ու գաղափարական թարմությունը, որով հնարավոր է թե՛ արթնացնել հասարակական զգոնությունը բնապահպանական խնդիրների հանդեպ, թե՛ ձևավորել նորարար լուծումների ուղիներ։

Այս օրը մենք հրավիրում ենք բնության հանդեպ հոգատար ու պատասխանատու բոլոր երիտասարդներին միանալ մեր թիմին՝ ի նպաստ այն միջավայրի, որտեղ ապրում ենք բոլորս։

Այստեղ դու ոչ միայն կծառայես Հայրենիքին, այլև կլինես այն գործի կրողը, որն ուղղակիորեն ազդում է ապագա սերունդների կյանքի որակի վրա։

Մեր թիմում դու կգտնես՝

Իրական հնարավորություն՝ ծառայել բնությանն ու երկրին

Իմաստավոր առաքելություն՝ լինել բնապահպանության առաջնագծում

Մասնագիտական աճի ու համագործակցության հարթակ՝ լի փորձով, գիտելիքով ու նվիրվածությամբ

Մենք սպասում ենք քեզ՝ քո ձայնին, գաղափարներին, էներգիային ու հավատին։

Եկ և կառուցիր մեզ հետ այն Հայաստանը, որտեղ մաքուր օդն ու ջուրը, առողջ բնությունն ու կայուն ապրելակերպը սովորական իրականություն են։

12.08.2025
Թարմացվել է՝ 13.08.2025