Փամբակի անտառպետության 4-րդ պահաբաժնում հայտնաբերվել է շուրջ 0,5 խմ փայտանյութով բեռնված ավտոմեքենա

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները սույն թվականի օգոստոսի 25-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են շուրջ 0,5 խմ փայտանյութով բեռնված «Նիվա» մակնիշի 36UU122 պետհամարանիշով ավտոմեքենան:

Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել: Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ:

26.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 01.09.2025