Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է պահպանվող տարածք

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի տեղամասի աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 18-ին ստուգման նպատակով կանգնեցրել են ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 2-րդ պահաբաժնից դուրս եկող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որը բեռնված է եղել շուրջ 1 խմ կաղնի տեսակի փայտանյութով:
Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ մեքենայի թափքում առկա փայտն ինքն է հատել՝ իր տուն տեղափոխելու նպատակով:
Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանվող տարածք: