Փայտանյութով բեռնված մեքենայի վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի և Նոյեմբերյանի տեղամասի աշխատակիցները սույն թվականի օգոստոսի 12-ին Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են ՈւԱԶ մակնիշի 38 OL 470 պետհամարանիշով մեքենա, որը բեռնված է եղել շուրջ 1,5 խմ բոխի տեսակի փայտանյութով։
Ավտոմեքենայի վարորդ Մ.Ա.-ն փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:
Դեպքի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն և հաղորդում է ներկայացվել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նոյեմբերյանի բաժին: