Փայտանյութով բեռնված մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում հայտնաբերել են «ՈւԱԶ» մակնիշի փայտանյութով բեռնված մեքենա:

Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:

Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութը տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ։

28.12.2025
Թարմացվել է՝ 09.01.2026