Քաղաքացիների ընդունելությունը շարունակվում է

Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի մոտ քաղաքացիների ընդունելության ձևավորված մշակույթի շրջանակներում հերթական հանդիպումն այսօր ևս անցավ բաց ու կառուցողական մթնոլորտում։
Այս հանդիպումները Ծառայության գործունեության կարևոր բաղադրիչն են և միտված են ապահովելու քաղաքացիների խնդիրների ու առաջարկների անմիջական լսելիությունը և դրանց հնարավոր լուծումների որոնումը։ Քաղաքացիների հետ անմիջական շփումն ու պարբերաբար կազմակերպվող այս հանդիպումները վկայում են, որ Ծառայությունը կարևորում է քաղաքացիների մասնակցային դերը և պատրաստ է իր աշխատանքը կառուցել հանրային պահանջների ու ակնկալիքների հիման վրա։