Քննարկվել են մի շարք կարևոր հարցեր

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունում երրորդ եռամսյակը շարունակվեց հագեցած խորհրդակցությամբ: Ներկայացվեցին ու ամփոփվեցին արդեն իսկ կատարված աշխատանքները, քննարկվեցին ընթացիկ խնդիրներ և տրվեցին դրանց լուծումներ։

Առանձնացվեցին նաև հարցեր, որոնց շուրջ նախատեսվում են լրացուցիչ քննարկումներ ու հստակեցումներ։ Ընդգծվեց, որ ծառայության գլխավոր ուժը հանրային շահին ծառայող վստահելի ու կարգապահ աշխատանքն է, իսկ հաջողված յուրաքանչյուր քայլ պետք է նպաստի ինչպես բնության պահպանությանը, այնպես էլ հանրային անվտանգության ամրապնդմանը։

 

01.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 02.09.2025