Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումների ընթացիկ աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում՝ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ, միջոցառումների կողմ գերատեսչությունները զեկուցել են արդեն իսկ կատարված աշխատանքերի մասին, ներկայացրել խնդիրները։
Զեկուցվել է, որ շարունակվում են հանդիպումները ձկնորսների հետ`բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը։ՇՄ նախարարը ընդգծել է, որ այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից և «Սևան» ազգային պարկի տարածքից շարունակում են կամովին դուրս բերել իրենց լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները, ապա նշել է, որ այս դրական տենդենցները շարունակելու համար հատուկ խնդիր է ձևակերպվել շուկաներում և վաճառքի կետերում ուժեղացնել վերահսկողությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առկա խնդիրները՝ կապված առգրավված ձկնապաշարի պահման և գիտական համայնքի կողմից իրականացվող ուսումնասիրությունների վերաբերյալ։