Սևանա լճի առափնյա հատվածում իրականացվել են քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներից էական շեղումներով հողաշինարարական աշխատանքներ

2025 թվականի ապրիլի սկզբին Երևան-Սևան-Դիլիջան Մ4 ճանապարհին հարակից՝ Սևանա լճի առափնյա հատվածում տնտեսվարողի կողմից կատարվել են հողաշինարարական աշխատանքներ, որոնք իրականացվել են քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներից էական շեղումներով։
Իրականացված ստուգումների արդյունքում փաստաթղթերը ԲԸՏՄ աշխատակիցների կողմից ուղարկվել են իրավապահ մարմիններին:
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում նկատել են, որ հողային աշխատանքները շարունակվել են: Կազմվել է համապատասխան արձանագրություն, նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ հետագա ընթացքը որոշելու համար։