Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 73 հատ ձկնորսական ցանց

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասի ծառայողները Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 73 հատ ձկնորսական ցանց։ Կազմվել է օրենսդրության խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված են Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Նույն որոշմամբ՝ սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա:

Հիշեցնենք՝ որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվություն

27.10.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 26.11.2026