Շարունակաբար իրականացվում են կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության ծառայողները շարունակաբար իրականացնում են կանխարգելիչ և հսկողական միջոցառումներ՝ պետական անտառների, ԲՀՊՏ-ների պահպանության, ապօրինի ծառահատումների և փայտանյութի ապօրինի իրացման դեպքերի կանխման ու հայտնաբերման ուղղությամբ։
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության 3-րդ պահաբաժնի տարածքում ծառայողները հայտնաբերել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա՝ շուրջ 1,5 խմ կաղնի տեսակի փայտանյութով բեռնված։
Ավտոմեքենայի վարորդ Հ.Ղ.-ն փայտանյութի օրինականությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Դեպքի առթիվ կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ, իսկ իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս:
Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է անտառային տարածքներում իրականացնել հետևողական և շարունակական կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործողությունները ժամանակին կանխելու, հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով արձագանքելու նպատակով։