ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա և Հայաստանի Հանրապետությունում նշվող բնապահպանի օրվա առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է.


«Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում այն նշվում է որպես բնապահպանի օր։
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի բնապահպաններ,
շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևոր օրվա կապակցությամբ: Բնության հանդեպ մարդու պատշաճ և սրտացավ վերաբերմունքի սերմանումը դարձել է ինչպես մարդկային համակեցության կարգավորման, այնպես էլ յուրաքանչյուր երկրի բարեկեցության ու պետականության ամրապնդման կարևորորագույն նախապայման։ Բնապահպան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ մեծագույն կոչում։ Հայաստանի Հանրապետության բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ այդ հարստությունը պահելն ու պահպանելը յուրաքանչյուրիս պարտավորությունն է։
Այս նշանակալի օրը խորին շնորհակալություն հայտնելու ևս մեկ առիթ է բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով, սկզբունքայնությամբ բնության պահպանության հարցում անուրանալի ներդրում են ունենում։

Էկոպարեկային ծառայության ստեղծմամբ կարևորագույն քայլ է կատարվել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ոլորտում և մեր աշխատակիցները բնության հանդեպ հոգածություն ցուցաբերելու և հաջորդ սերունդներին առողջ ու կենսունակ միջավայր փոխանցելու նոր նշաձող են սահմանել։ Թող այս օրը դառնա բոլորիս համար ոգեշնչման նոր աղբյուր և սերը բնության և առհասարակ շրջակա միջավայրի հանդեպ կրկնապատկվի։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս»։

05.06.2025
Թարմացվել է՝ 06.06.2025