ՇՄՆ էկոպարեկային ծառայության թիմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

ՇՄՆ էկոպարեկային ծառայության թիմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Համապետական շաբաթօրյակի շրջանակում ՇՄՆ էկոպարեկային ծառայության թիմը՝ ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։

Ծառուղիներից մեկի մոտակայքում կուտակված աղբը մաքրելիս ծառայության աշխատակիցները նկատել են աղբի մեջ թաքնված իժ տեսակի օձի: Ծառայության պետի հանձնարարությամբ սողունին տեղափոխել են ապահով վայր:

Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել և դուրս է բերվել մեծ ծավալի աղբ:

Այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստել է շրջակա միջավայրի բարելավմանը, այլ նաև ծառայել է որպես հիշեցում՝

-Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից,

-Մաքուր միջավայրը մեր ամենօրյա ընտրության արդյունք է,

-Պատասխանատու վերաբերմունքն այսօր՝ առողջ բնություն վաղը։

03.05.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 27.05.2025