ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը շարունակում է համալրել իր շարքերը
Էկոպարեկային ծառայության կայացման ընթացքն այս անգամ արժևորվեց Տավուշի և Սյունիքի մարզերում մասնագիտական ներուժի կենտրոնացմամբ՝ գլխավոր և ավագ խմբերի էկոպարեկների հաստիքների համալրման միջոցով, ապահովելով բնության պահպանության նոր և ավելի բարձր որակ։
Գրավոր թեստավորման և հարցազրույցի փուլերն ուղղված էին բացահայտելու լավագույններին։
Թեկնածուների մասնագիտական պատրաստվածությունը գնահատվել է Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից։ Մրցույթի բոլոր փուլերն անցկացվել են Ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանի և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի անմիջական ղեկավարությամբ՝ ապահովելով ընտրության գործընթացի բարձր նշաձողը։ Թեկնածուներից պահանջվում էր ցուցաբերել.
✓Լիազորությունների իրացում և իրավագիտակցություն. էկոպարեկի կողմից գործառույթների լիարժեք տիրապետումը երաշխավորում է, որ յուրաքանչյուր գործողություն կլինի իրավաչափ, հիմնավորված և ուղղված բնապահպանական օրենսդրության անշեղ կիրառմանը։
✓Ճգնաժամային կառավարում. կարողություն՝ արագ կողմնորոշվելու բնապահպանական իրավախախտումների կանխման և արտակարգ իրավիճակների ժամանակ։
✓Սկզբունքայնություն. կոռուպցիոն ռիսկերի բացառում և հավատարմություն Ծառայության արժեքներին։
Միացի՛ր մեզ։ Դարձի՛ր Էկոպարեկ և ստանձնիր բնության պահպանության առաքելությունը։