Շրջակա միջավայրի առողջության համաշխարհային օրն է

Այսօր Շրջակա միջավայրի առողջության համաշխարհային օրն է

Այս օրը ևս մեկ անգամ առիթ է արժևորելու մարդու և բնության անքակտելի կապը։ Մաքուր օդը և ջուրը, առողջ հողը և շրջակա միջավայրը յուրաքանչյուրիս առողջության և ապահով ապագայի գրավականն են։

Պայքարելով ապօրինությունների դեմ, կանխելով հրդեհները և մեղմելով մարդու բացասական միջամտությունը՝ Էկոպարեկային ծառայությունն ամեն օր իրականացնում է իր գլխավոր խնդիրը՝ պահպանել պետական անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի բնականոն զարգացումը։ Մեր աշխատանքն ուղղված է ապահովելու առողջ և անվտանգ միջավայր ներկա և ապագա սերունդների համար:

 

26.09.2025
Թարմացվել է՝ 29.09.2025