Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքները:

Շրջակա միջավայրի նախարարության հիմնական ծրագրի 32 միջոցառման համար 2024 թվականի հաստատված բյուջեն կազմում էր մոտ 9,8 մլրդ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 11,1 մլրդ դրամ, որը պայմանավորված է մոտ 1.4 մլրդ դրամի չափով դրամաշնորհային ծրագրերի ներառմամբ։ Փաստացի ծախսը միայն ՀՀ պետական բյուջեից հատկացումների մասով (առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի) կազմել է 8.8 մլրդ դրամ կամ 90.9 %, իսկ դրամաշնորհային ծրագրերով՝ 9.3 մլրդ դրամ՝ ապահովելով 83.9% կատարողական ցուցանիշ։

Էկոպարեկային ծառայության պահպանման ընթացիկ ծախսերի համար հատկացվել է 2.3 մլրդ. դրամ, իսկ 511.8 մլն դրամ կապիտալ ծախսերից փաստացի կատարողականը կազմել է 175,3 մլն դրամ կամ 34.3%, որն ուղղվել է Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, կահավորման և տեխնիկական վերազինմանը։ թերակատարումը պայմանավորված էր 22 հատուկ տրասպորտային միջոցների մատակարարումների հետաձգմամբ, որոնք արդեն իսկ ձեռք են բերվել այս տարի՝ ներքին վերաբաշխումների միջոցով։

11.06.2025
Թարմացվել է՝ 20.06.2025