Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի ազատ կամքի, արժանապատվության և ինքնիշխանության խորհրդանիշն է։
Անկախությունը մեր մեծագույն արժեքն է, որի ամրապնդումը յուրաքանչյուրիս նվիրումն ու պատասխանատվությունն է պահանջում։
Թող մեր հայրենիքը լինի հարատև խաղաղ, անվտանգ, հզոր ու զարգացող։
Շնորհավոր Անկախության տոնը։
Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը»: