Շրջայցեր Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ հատվածներում

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները սույն թվականի հուլիսի 1-ից ուսումնասիրություններ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներով անցնող ու Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ հատվածներում՝ աղտոտման հնարավոր դեպքերը բացահայտելու և հետագա աղտոտումը կանխելու նպատակով։
Շրջայցերի ընթացքում ուսումնասիրվել են նաև վերը նշված բնակավայրերում գտնվող՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության կողմից շահագործվող կոյուղաջրերի մաքրման կայանները, ինչի ընթացքում առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ կայաններում կոյուղաջրերի մաքրումն իրականացվում է ոչ լիարժեք և կեղտաջրերի արտահոսք է տեղի ունենում Սևանա լիճ թափվող գետերում, մասնավորապես՝ իրականացվում է կոյուղաջրերի միայն կոշտ մաքրում, իսկ կենսաքիմիական մաքրում ընդհանրապես չի իրականացվում։
Փաստի առթիվ գրավոր հաղորդում է ուղարկվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ հետագա ստուգումներն իրականացնելու համար։