Սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության համադրում
Սյունիքի մարզի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում դեռևս 2025 թվականի վերջին` նախատոնական օրերին մեկնարկած համագործակցությունն այսօր ստացավ իր տրամաբանական շարունակությունը։
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության նախաձեռնությամբ կենտրոնի տարածքում կազմակերպվեց ծառատունկ։
Միջոցառումը կրում էր երկակի խորհուրդ՝ միավորելով բնության պահպանությունն ու երեխաների նկատմամբ հոգատարությունը։
Տարածքը համալրվեց մի քանի տասնյակ եղևնիներով, որոնք տրամադրվել էին Էկոպարեկային ծառայության կողմից։
Սա քայլ է դեպի ավելի կանաչ ու առողջ միջավայր, որտեղ մեծանալու են կենտրոնի սաները։
Ծառատունկը դարձավ նախորդող տոնական միջոցառման շարունակությունն` ամրապնդելով այն գաղափարը, որ պետական կառույցների ուշադրությունը խոցելի խմբերի նկատմամբ պետք է լինի շարունակական և գործնական։
Երեխաների ներգրավվածությունը տնկման գործընթացին սերմանում է պատասխանատվություն սեփական միջավայրի և բնության հանդեպ։
Բնության պահպանությունը սկսվում է հոգատարությունից՝ թե՛ շրջակա միջավայրի, թե՛ մարդկանց հանդեպ։