Սոցիալական նպատակով կենդանական օբյեկտների օգտագործման պայմանները (2025-2026թթ.)

Հայաստանում սիրողական որսը պետք է իրականացվի միայն սահմանված քանակներով, ժամկետներում և օրերին , պահպանելով բնության ու կենդանիների կենսաբազմազանությունը։

Հիմնական սահմանափակումներ

Մոխրագույն ագռավ, կաչաղակ, շնագայլ. անսահմանափակ

Գայլ. միայն մեկ առանձնյակ

Որսն իրականացվում է միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի, ինչպես նաև պետական տոներին և հիշատակի օրերին

Հիշեցում որսորդներին

Որսն իրականացվում է միայն թույլտվությամբ և ըստ պայմանագրերի 📝

Որսն արգելվում է.

որսահանդակներից դուրս

բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի

բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ՝ պահպանելով հրազենի համապատասխան հեռավորությունը 📏(ակոսափող հրազենից ≥5000 մ, ողորկափողից ≥500 մ)

Օրինախախտման դեպքում նախատեսվում է վարչական և որոշ դեպքերում քրեական պատասխանատվություն ⚖️

Նպատակ

Պահպանել Հայաստանի կենդանական աշխարհի կենսաբազմազանությունը

Վերականգնել սպառնալիքի տակ հայտնված տեսակների պոպուլյացիաները

Ապահովել բնապահպանական կայուն զարգացում և պատասխանատու որսորդություն

Շնորհակալություն համագործակցության և օրինապահ վարքագծի համար

 

23.08.2025
Թարմացվել է՝ 28.08.2025