Ստուգման է ենթարկվել ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցված մեքենա

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի տեղամասի աշխատակիցները Լոռու մարզի Փամբակ բնակավայրի վարչական տարածքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել և ստուգման են ենթարկել Լոռու մարզի Եղեգնուտ բնակավայրի բնակիչ Ա.Մ.-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի 37JB050 պետհամարանիշով ավտոմեքենան:

Ստուգմամբ պարզվել է, որ մեքենան բեռնված է եղել 1,5 խմ բոխի տեսակի փայտանյութով:

Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:

Իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ:

Ազգաբնակչությանը ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապօրինություններից և խստագույնս հետևել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոններին:

23.07.2025

Պատկերասրահ