Ստուգման են ենթարկվել փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոցներ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2025 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Իջևան-Սևան-Երևան մայրուղու Սևանի հատվածում ստուգման են ենթարկվել փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդների կողմից ներկայացվել են տվյալ փայտանյութի տեսակին, ծավալին ու տեղափոխման օրվան չհամապատասխանող փաստաթղթեր, որոնց հավաստիությունը կասկած է հարուցել։

Փայտանյութով բեռնված տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղից էլ փաստաթղթերն ուղարկվել են քննչական մարմիններ:

2025 թվականի նոյեմբերի 5-ին հերթական համատեղ շրջայցի արդյունքում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութ տեղափոխող երկու տրանսպորտային միջոց, ինչի առթիվ համայնքային ոստիկանության տարածքային բաժիններում կատարվում են ուսումնասիրություններ՝ հետագա ընթացքը ապահովելու համար։

 

07.11.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 18.11.2025