Ստուգման նպատակով կանգնեցրել են փայտանյութով բեռնված ավտոմեքենա

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Սևքարի և Նոյեմբերյանի տեղամասի աշխատակիցները սույն թվականի օգոստոսի 17-ին ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետաշենի անտառպետության 1-ին պահաբաժնի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա ՌԱՖ 4» մակնիշի 36 ZS 183 պետհամարանիշով մեքենա, որը բեռնված է եղել շուրջ 1 խմ փայտանյութով։
Ավտոմեքենայի վարորդ Գ.Մ.-ն հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է իր որդին՝ հատելով 1 ծառ:
Դեպքի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: