Տեղեկություններ են ստացվել, որ տեղի է ունեցել ձկների անկում

 

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի գետում տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում։

Տեղում կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 80 հատ տարբեր չափի և տեսակի ձուկ, փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, նյութերն ուղարկվել են ԲԸՏՄ՝ պատճառված վնասի չափը պարզելու համար։

Անկման պատճառները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, դեպքի մասին հայտնվել է ՆԳՆ ոստիկանության Հրազդանի համայնքային ոստիկանություն։

ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ միջոցառումները շարունակվում են, վերջնական արդյունքների մասին լրացուցիչ կիրազեկենք։

21.07.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 21.07.2025